«Մենք 2-րդ փուլում անպայման համոզիչ հաղթանակ կտանենք», — այս մասին Սալոմե Զորաբիշվիլիի նախընտրական շտաբում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, նախագահական ընտրություններում 2012 թվականից հետո արձանագրվել է ամենամեծ ագրեսիան, որն ուղղված էր Զուրաբիշվիլի դեմ, սակայն այդ ֆոնին Զուրաբիշիլին միևնույնն է կարողացավ առաջին տեղում հայտնվել: Կալաձեն շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիի օգտին քվեարկած քաղաքացիներին:
Քաղաքապետ խոսքով Զուրաբիշվիլիի հաղթանակն անխուսափելի է: «Մենք հաղթեցինք առաջին փուլում, հիմա ուզում եմ տիկին Սալոմեին շնորհավորել առաջին տեղը գրավելու համար: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, սպասում ենք ԿԸՀ-ի որոշմանը։ Վրաց ժողովրդի հետ միասին անպայման համոզիչ հաղթանակ կտանենք»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:
Լուսանկարը՝ 1tv.ge