Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան խոստանում է վերացնել ցանկացած «ժանդարմերիա» ՝ անկախ այն բանից, թե այն կրում է Պետական անվտանգության ծառայություն, թե սահմանադրական անվտանգության վարչություն անուն:
«Ես խոստանում եմ, որ պետական անվտանգության ծառայություն կոչվող ժանդարմերիան կվերանա. երկրում չի լինելու ձեր հարկերից ֆինանսավորվող գործակալություն, որը գաղտնալսի ձեզ և շանտաժի կենթարկի: Չի լինելու մեխանիզմ, որը ոտնահարելու է ազատությունը», — ասել է Մելիան: Թեկնածուն համարում է, որ երկիրն այսօր գտնվում է բարդ իրավիճակում, որին բերել է «Իվանիշվիլիի ռեժիմը»:
«Նրանք ամբողջովին ապականեցին նրան և ապականեցին շատ պարկեշտ մարդկանց: Նրանք ավերեցին բոլոր պետական հաստատությունները: Իվանիշվիլիի իշխանության գալուց ի վեր նրա միակ խնդիրն էր` երկրի վրա լիակատար վերահսկողություն հաստատել և, միաժամանակ ոչնչացնել բոլոր այն ուժերին, որոնք մրցում են իր ռեժիմի հետ», — ասում է Մելիան: