Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար:
«Ժամանակն է» շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան առաջադրվելու է որպես Սակրեբուլոյի` քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնի թեկնածու: «Գիրչի — ավելի շատ ազատություն» -ը կներկայացնի փոխքաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածուին:
Մելիան շեշտել է, որ ՄԱՇ-ը Թբիլիսիում մեծամասնական թեկնածուներ չի առաջադրի: Կուսակցությունը կսատարի ընդհանուր բազմակուսակցական խմբի թեկնածուներին:
Մելիան խոստանում է վերջ դնել ավանդույթին, երբ Սակրեբուլոն անվերապահորեն կատարում է քաղաքապետի ցանկություններն ու պահանջները:
«Քաղաքապետի իմ պաշտոնը նշանակում է, որ բազմակուսակցական սակրեբուլոն իմ ետնաբակը չի լինի, այլ լինելու է իմ գլխավոր վերահսկիչն ու դաշնակիցը, ինձ ապահովագրելու է սխալներից և ստիպելու է` ավելի ու ավելի լավ գործել», —վստահեցնում է Մելիան:
Մելիան ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում: Մինչ վերջերս զբաղեցնում էր Հին Թբիլիսիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանքից» Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի թեկնածուն կրկին Կախա Կալաձեն է: