
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան չի հերքում, որ հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
TV Pirveli-ի լրագրողը Մելիային հարցրել է, թե արդյոք նա հանդիպել է նախագահին, քանի որ տեղեկություններ կան, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ ֆորմալ հանդիպումներ է ունենում ընդդիմության ներկայացուցիչների հետ։
«Ինձ համար, հարգելի լրագրողներ, շատ կարևոր է ձեզ ասել այն, ինչը միշտ կարելի է ասել, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ կարող եմ լիովին անկեղծ չլինել, բայց… ոչ, չեմ հերքի, որ հանդիպել ենք»,- ասել է Մելիան։