
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի վերաբերյալ հերթական՝ չորրորդ հայտարարությունն է տարածել։
Այս անգամ ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ Արևմուտքից Վրաստանի մեկուսացումը հակասում է վրաց ժողովրդի շահերին։
«Երկրները մեկուսացման պայմաններում չեն զարգանում։ Արևմուտքից Վրաստանի մեկուսացումը հակասում է իր ժողովրդի շահերին»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Նշենք, որ դեսպանատան նախորդ հայտարարությունները վերաբերում էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հակաարևմտյան հռետորաբանությանն ու ապատեղեկատվություններին։
ԱՄՆ դեսպանատունը՝ ISFED-ի վերաբերյալ իշխանական ապատեղեկատվության մասին