
Հոկտեմբերի 9-ից 15-ը Վրաստանում կնշվեն «Գինու օրերը»: Սա նոր ամենամյա փառատոն է, որը հիմնադրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ։
Շաբաթվա ընթացքում երկրի տարբեր մարզերի ավելի քան երկու տասնյակ քաղաքներում փառատոնի շրջանակներում հնարավոր կլինի այցելել գինու մառաններ՝ գինի համտեսելու և դրա պատմությանը ծանոթանալու համար։
Տեղեկության համաձայն՝ փառատոնի ընթացքում նաև ժամանցային միջոցառումներ կլինեն՝ ազգային երաժշտություն և պար, վրացական խոհանոց վարպետության դասեր մեծերի ու երեխաների համար։