
Վրաստանը այսօր կհյուրընկալի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը։ ԵԽ-ի պատվիրակներն այսօրվանից մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնեն Թբիլիսիում։
Հանդիպումների շրջանակներում կքննարկվի Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ տարեկան զեկույցը և Վրաստանի դիմումը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին։
Այցի շրջանակներում պատվիրակության ներկայացուցիչները կհանդիպեն Վրաստանի նախագահի, հանրային պաշտպանի, հասարակական հատվածի, ինչպես նաև գործադիր իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Եվրախորհրդարանի պատվիրակությունը գլխավորում է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերը։
Բացի Վրաստանից, Եվրախորհրդարանի պատգամավորները կայցելեն նաև Հայաստան և Ադրբեջան։