
Այսօր՝ հունիսի 1-ին մեկնարկում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիայի Հանրապետություն: Անկարայում տեղի կունենա Ղարիբաշվիլիի և թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմառդեմ հանդիպումը, որը կշարունակվի ընդարձակ ձևաչափով:
Վրաստանի պատվիրակության կազմում են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարներն ու Աջարիայի կառավարության ղեկավարը:
Հանդիպումներից հետո կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: