Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արտգործնախարարը, փախստականների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ։
Վրաստանի նախագահի ելույթը նախատեսվում է առողջապահության և կայուն զագացման քննարկումների ժամանակ: Աշխատակազմի տեղեկատվության համաձայն, նախագահը ծանրաբեռնված օրակարգ ունի: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ ինչպես ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս: