
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկու հանդիպում կանցկացնի։
Բաթումիում նոյեմբերի 16-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Վրաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին, TKT.GE կայքում:
Տոմսերի արժեքն է 10, 30 և 50 լարի, առավելագույնը երկու տոմս մեկ անձի համար։
Այնուհետև նոյեմբերի 19-ին Վրաստանը Օլոմուցում կխաղա Չեխիայի հետ։ Վրաստանի երկրպագուների տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ից TKT.GE կայքում: Տոմսի արժեքը 13 եվրոյին համարժեք լարի է։