Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) արդեն հրապարակել է ուսուցիչների քննությունների նախնական արդյունքները:
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները: Դիմորդը կարող է բողոքարկել և՛ մեկ, և՛ մի քանի առաջադրանք:
Բողոքարկման դիմումների ընդունումը կսկսվի վաղվանից՝ օգոստոսի 16-ի ժամը 10:00-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 20-ի ժամը 18:00-ն։
Բողոքարկելու համար քննվողը պետք է բացի այս հղումը, համապատասխան սյունակներում լրացնի անձնական համարը (պիրադի նոմերի), գաղտնաբառը: Նշված նիշերը մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Մուտքը», այնուհետև` «Լրացրեք դիմումը» և սկսել նշել այն առաջադրանքները, որոնք քննվողը ցանկանում է բողոքարկել:
Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել ցանկացած վճարման համակարգից:
Ավելին՝ այստեղ: