
Վրաստանում ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննություններին հնարավոր կլինի գրանցվել մարտի 20-ին, ժամը 10:00-ից մինչև ապրիլի 3-ը, ժամը 18:00-ն:
Այս մասին տեղեկացնում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC): Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով online.naec.ge կայքի միջոցով։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կազմակերպած առարկայական քննությանը որպես գործող ուսուցիչներ իրավունք ունեն գրանցվելու միայն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողները:
Մանրամասները կարդացեք նյութում՝