Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 8-ն արդեն յոթերորդ անգամ կանցկացվի «Թբիլիսի Բարոկկո» փառատոնը։ Ծրագիրն իրականացնում է Թբիլիսիի պետական կամերային նվագախումբը՝ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Իտալիայի դեսպանության աջակցությամբ։
Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ վրացի և արտասահմանցի երաժիշտներ։ Հատկանշական է, որ փառատոնին ժամանած հեղինակավոր հյուրերը, համերգներից բացի, կանցկացնեն նաև վարպետության դասեր, որոնց մասնակցությունն անվճար է։
Համերգները կանցկացվեն նոյեմբերի 10-ին և 29-ին, ինչպես նաև դեկտեմբերի 2-ին, 6-ին և 8-ին Ռուսթավելիի անվան ազգային թատրոնի փոքր բեմում, իսկ նոյեմբերի 13-ին՝ «Թագավորական թաղամասի թատրոնում»։
Փառատոնի բոլոր միջոցառումները կանցկացվեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։
Նոյեմբերի 10-ին համերգը կսկսվի ժամը 20:00-ին, իսկ մնացած բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 19:00-ին։
Համերգների տոմսերը հասանելի կլինեն առցանց կայքում՝ https://www.biletebi.ge/startup.aspx և թատրոնի տոմսարկղերում։ Ծրագրի մանրամասները՝ այստեղ։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր