
2025 թվականի միասնական ազգային քննությունների, մագիստրատուրայի քննության և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 5-ի ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 2-ի ժամը 18:00-ին: Գրանցումը հնարավոր կլինի առցանց online.naec.ge. կայքում։
Միասնական ազգային քննությունների գրանցման գործընթացը տեղի կունենա մի քանի փուլով. առաջին հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քաղաքը, որտեղ հանձնելու է քննությունը և հանձնելիք առարկաները։ Նշված ժամկետը լրանալուց հետո քննություններին հնարավոր չի լինի գրանցվել։
Երկրորդ փուլում դիմորդները կարող են փոխել համալսարանը և ուսումնական ծրագիրը (ֆակուլտետ), նաև քննության լեզուն մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն։ Կրթական ծրագրերի ցանկում փոփոխություններ հնարավոր կլինի կատարել բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից։
Ավելին՝ naec.ge կայքում: