
Այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկում է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նա կհանդիպի Վրաստանի նախագահին, վարչապետին, խորհրդարանի խոսնակին, կաթողիկոս-պատրիարքին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նախագահը կայցելի նաև օկուպացված Ցխինվալիի շփման գիծ ու կծանոթանա հարակից գյուղերում տիրող իրավիճակին:
Լիտվայի դեսպան Ադրիուս Կալինդրայի խոսքով, նախագահն այցելում է Վրաստան՝ երկրի եվրաատլանտյան ճանապարհը, ժողովրդավարական կոնսոլիդացիան և բարեփոխումներն աջակցելու նպատակով: Ըստ դեսպանի թվիթի, նախագահը Վրաստանի առաջատար քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին կհանդիպի հունիսի 11-ին:
Նախագահ Գիտանա Նաուսեդայի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Լիտվան, Լատվիան և Էստոնիան աշխատում են սերտ համակարգմամբ և ընդհանուր դիրքորոշում ունեն ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի էլ ավելի ուժեղ աջակցության հարցում: