
Վրաստանի հանրային դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների գրանցման 3-րդ փուլը կմեկնարկի հունիսի 8-ին՝ ժամը 09:00-ին, և կշարունակվի մինչև հունիսի 23-ը, տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։
Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի register.emis.ge կայքում՝ ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 12-ն է։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
Կարդացեք նաև՝