Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները

Սեպտեմբերի 21-ից Վրաստանում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը:

Վրաստանն արդեն գնել է ֆրանսիական Sanofi Pasteur-ի արտադրած չորս բաղադրիչով պատվաստանյութի 200 հազար դեղաչափ։ Այս պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված պատվաստանյութերից մեկն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների հիման վրա և առողջապահության նախարարության համաձայնությամբ՝ գրիպի վիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբերին կտրամադրվի անվճար:

Հարկ է նշել, որ ռիսկային խմբին են պատկանում շաքարախտով հիվանդները, դիալեզի ենթակա անձիք, հեպատիտ C ունեցող ունեցողները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածները, ինչպե նաև հղիները, 60 տարեկան և 60-ից բարձր տարիքի քաղաքացիները և այլն: