
Այսօր՝ հուլիսի 27-ին մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
Չենդուի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Վարչապետին օդանավակայանում դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Հուայ Ձինպենը, Սիչուան նահանգի նահանգապետ Հուանգ Ցյանը, Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցիանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան:
Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել կառավարական պատվիրակության հետ։