
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Ադրբեջան:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահի, առաջին փոխնախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ադրբեջան այցի նպատակը ռազմավարական գործընկերության շարունակությունն ու զարգացումն ապահովելն է: Քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացման հետ միասին, առաջնահերթային կլինի նաև մշակութային հարաբերությունների զարգացումը:
Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի վրացի ուսանողների, հաջողակ գործարարների և վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ: