
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Էստոնիա: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վրաստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Տալլինում, նախագահի նստավայրում, որտեղ նախագահները հանդիպում կունենան, այնուհետև հանդես կգան միասնական ասուլիսով:
Էստոնիայի Հանրապետութունում Վրաստանի դեսպան Թեա Ախվլեդիանիի հայտարարությամբ, Վրաստանի նախագահի այցը կարևորվել է։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Էստոնիայի նախագահի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարի հետ միասին, Վրաստանի նախագահը կմասնակցի «Մեկ անցյալ- շատ ապագաներ» բաց քննարկմանը: