
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Դեմ առ դեմ հանդիպումը մեկնարկել է մի քանի րոպե առաջ, որից հետո Զուրաբիշվիլին և Մակրոնը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Հիշեցնենք, Վրաստանի Նախագահը փետրվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հանդիպել է վրացական համայնքի ներկայացուցիչներին, դասախոսություն կարդացել Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանում, որտեղ տարիներ առաջ ինքն է ուսանել։
Փետրվարի 20-21-ին Սալոմե Զուրաբիշվիլինայցը կլինի Գերմանիայում: