Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) արդեն հրապարակել է ուսուցիչների քննությունների բոլոր արդյունքները:
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները:
Բողոքարկման դիմումների ընդունումը սկսվել է այսօրվանից՝ օգոստոսի 19-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։ Քննվողը հնարավորություն կունենա բողոքարկելու մեկ կամ մի քանի առաջադրանքների գնահատականը։
Այն առարկաներից, որոնցում եղել են թեստի մի քանի տարբերակներ, բողոքարկման դիմումներն ուսումնասիրելուց հետո միավորները կհավասարեցվեն։
Բողոքարկելու համար քննվողը պետք է այցելի այս հղումով: Համապատասխան դաշտերում լրացնի անձնական համարը (պիրադի նոմերի), քննական քարտի վրա նշված իննանիշ անձնական կոդը, իսկ երրորդ դաշտում լրացնի ամենագամյա փոփոխվող կոդը:
Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել յուրաքանչյուր վճարման համակարգից: