Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մեկնարկել է ուռուցքաբանական (օնկոլոգիա) ախտորոշմամբ երեխաների բուժման համար արտերկրի առաջատար կլինիկաներում պետական ֆինանսավորման դիմումների ընդունումը:
Նախարարության տվյալներով, ծրագրի գործընկեր կլինիկաներն են.
- Թուրքիայի «Անադոլու բժշկական կենտրոնը»,
- Իսպանիայի «Քիրոն Սալուդ բժշկական կենտրոնը»,
- Իսրայելի «Իխիլովի բժշկական կենտրոնը»։
Փաթեթը ներառում է ախտորոշում և բուժման ստանդարտ կուրս՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, վիրաբուժություն, նաև՝ պրոտոնային թերապիա՝ կախված հիվանդի կարիքներից։
«Ծրագրի շահառու կարող է լինել մինչև 18 տարեկան անձը՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ: Ծրագրին մասնակցելու համար ծնողը կամ ընտանիքի ներկայացուցիչը պետք է դիմի առողջապահության նախարարության ընդունարանին և տեղում դիմում ներկայացնի»,- նշվում է տեղեկատվության մեջ։