Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 1-ից սոցիալապես անապահով քաղաքացիների աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում հայտարարվել է 14 382 թափուր աշխատատեղ։
Մարտի 1-ից մեկնարկել է հանրային զբաղվածության լայնածավալ ծրագիրը, և նոր թափուր աշխատատեղերի գրանցումը կկրի մշտական բնույթ։ Գործատուն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում սոցիալապես անապահով 600 հազար քաղաքացիներից ավելի քան 200 հազարը աշխատունակ է: Վարչապետը հավելել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին կառաջարկվի այնպիսի աշխատանք, որի դիմաց վերջիններս ամսական 300 և ավել լարի աշխատավարձ կստանան։