
«Վիրահայերի Միություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հայտարարում է Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթին մասնակցության հայտերի մեկնարկի մասին, որը տեղի կունենա աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան օրվա (հունվարի 9) կապակցությամբ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել նկար կամ կոլաժ, այնհուտև լուսանկարելով այն տեղադրել «Վիրահայերի Միության» ֆեյսբուքյան էջի Event ալբոմում։
Նկարի չափսերը պետք է լինեն 50/60 սմ, անհրաժեշտ է նշել նկարի անվանումը և հեղինակի անուն ազգանունը։
Հավելյալ տեղեկությունների համար ՀԿ-ն կոչ է անում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով․ +995595004884։
Ի դեպ 2024 թվականը հոբելյանական տարի է. նշվում է անվանի ռեժիսորի ծննդյան 100-ամյակը։