
Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում սկսվել է Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքը։
Հատկանշական է, որ վերականգնման աշխատանքի ընթացքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի սահմանափակվելու։ Կամրջի վերականգնման աշխատանքը կիրականացվի փուլերով, և ընթացքում հնարավոր կլինի երթևեկել կամրջով։
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Իրլանի» ՍՊԸ-ն, որը պարտավոր է 1 մլն 878 հազար 333 լարիով վերականգնել կամուրջը։
Ի դեպ, կամրջի վերականգնման գումարի 95 տոկոսը տրամադրվել է կենտրոնական բյուջեից, իսկ 5 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման միջոցներից։ Վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքները։
Ընդգծենք՝ նախագծային առաջարկի համաձայն, մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքն ավարտի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում։