Մեկնարկել է լրատվամիջոցների ներկայացուցիչների երթը

Թբիլիսիում Ֆիլհարմոնիայից մեկնարկել է լրատվամիջոցների ներկայացուցիչների երթը. նրանք բողոքի երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:

Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են ամբողջ գիշեր մնալ Ռուսթավելիի պողոտայում։

Նրանք հայտարարել են, որ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներին թույլ չեն տա վաղը գնալ խորհրդարան և ծաղիկներ դնել Ապրիլի 9-ի հուշահամալիրում։