Մեկնարկել է Կիպրոսի նախագահի պաշտոնական այցը Վրաստան

Թբիլիսիի Հավլաբարի նախագահական նստավայրում, որն օրեր առաջ պետական արարողությունների պալատի գործառույթ ստացավ, տեղի է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Վրաստանի և Կիպրոսի նախագահները դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափով հանդիպումներից հետո կմասնակցեն երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը, լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Կիպրոսի նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում Կիպրոսի նախագահը տիկնոջ` Անդրի Անաստասիադիսի հետ կհանդիպի նաև ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի հետ: