Վրաստանում մեկնարկել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 1+4 ծրագրով ընդունվածների գրանցումը։
Ստորև ներկայացնում ենք 2019-2020թթ. ուսումնական տարվա 1+4 ծրագրով ընդունված ուսանողների համար վարչական գրանցման ամսաթվերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարան — վարչական գրանցման և պայմանագրերի գրանցման ժամանակահատվածը սեպտեմբերի 2-9-ն է (ուսման վարձերի վճարումը): Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 16-ին:
Իլիայի պետական համալսարան — վարչական գրանցման և պայմանագրերի գրանցման ժամանակահատվածը սեպտեմբերի 2-13-ը: Ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 7-ին:
Վրաստանի տեխնիկական համալսարան — վարչական գրանցման և պայմանագրերի գրանցման ժամանակահատվածը սեպտեմբերի 2-19-ը: Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 23-ին:
Համալսարան ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը.
Ատեստատի պատճենը նոտարով հաստատված;
ID/անձնագրի պատճենը՝ 2 հատ (բնօրինակը ներկայացնելով);
Երկու հատ լուսանկար (3×4), էլեկտրոնային տարբերակ CD-ի վրա;
Զինվորական գրանցումը հաստատող փաստաթղթի պատճեն (տղաների համար);
Օտար երկրում ստացած կրթության ճանաչումը հաստատող փաստաթղթի պատճեն (առկայության դեպքում):