
Մայիսի 20-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը։
Գրանցումը սկսվել է առավոտյան ժամը 09:00-ին և կավարտվի հունիսի 13-ի ժամը 18:00-ին, իսկ փաստաթղթերի ներկայացումը կշարունակվի հունիսի 14-ից 25-ը։
Գրանցումը հնարավոր է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ http://registration.emis.ge/ կայքում։
Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը։