Մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը

Վրաստանում մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը:

Գրանցման առաջին փուլում՝ 2025 թվականի մարտի 10-ից մինչև մարտի 21-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետն է 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը։

Գրանցման մյուս փուլերի մասին կարդացեք՝ այստեղ:

Առաջին դասարանցիների գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացնում է ծնողը/օրինական խնամակալը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության որոշմամբ՝ 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան: Ընդգծենք, որ այս երեխաների գրանցումը պարտադիր չէ. որոշումը կայացնում է ծնողը: