
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում անցկացվում է լայնածավալ միջոցառում՝ դաշտային գործնական միջգերատեսչական ուսուցում, որի նպատակը պայքարն է քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային սպառնալիքների տարածման դեմ։
Գործնական պարապմունքը, ըստ տեղեկության, կազմակերպել է ԱՄՆ պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA), և ընթացքին հետևելու է Միացյալ Նահանգներից հատուկ ժամանած խումբը։
«Պետական անվտանգության ծառայության անունից ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել մեր ամերիկացի գործընկերներին, Միացյալ Նահանգների պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության ղեկավարությանը և նրա ներկայացուցիչներին` նշված ուսուցման կազմակերպման և աջակցության համար»,- ասել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գիգա Նիկոլեիշվիլին։