
Այսօր՝ հուլիսի 4-ին, Վրաստանում մեկնարկեցին միասնական ազգային քննությունները: Քննությունները սկսվեցին վրաց լեզու և գրականություն առարկաներով՝ 2 քննաշրջանով:
Այս մասին հայտնում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
Նշենք, որ 1+4 ծրագրի համար հանձնվող ընդհանուր ունակությունների քննությունը կանցկացվի հուլիսի 19-ին:
Միասնական ազգային քննությունների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ: