
Վրաստանի մագիստրատուրայի քննությունների գրանցումը մեկնարկեց: Գրանցումը կտևի մարտի 9-ից մարտի 26-ը՝ ժամը 18:00-ն:
Ցանկացողները կարող են գրանցվել Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ online.naec.ge կայքում:
Այս տարի ի տարբերություն 2017-2019 թթ․, մագիստրատուրայի բոլոր թեստերը կլինեն նույն տիպի: Դրանք կազմված կլինեն 4 մասից՝ տեքստի վերլուծում, վերլուծական աշխատանք, տրամաբանական դատողություն, քանակական դատողություն: