
«Ալիք Մեդիա»-ի «Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով նախագծի շրջանակներում անցկացվեց առաջին դասընթացը։ Ընտրված և երկու խմբի բաժանված մասնակիցները ներկայացրին միմյանց իրենց անձնական փորձը, տեղեկացան ապատատեղեկատվություների բացահայտման մի քանի գործիքների մասին, սովորեցին վերլուծել պետական ծախսերն ու բյուջեն։
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած դասընթացը վարեցին «Ալիք Մեդիա»-ի տնօրեն, փաստերի ստուգման վերլուծաբան Լիզա Թորոսյանը և «Ալիք Մեդիա»-ի լրագրող Նորայր Միսկարյանը։
Դասընթացները կշարունակվեն իրականացվել Թբիլիսիում` «Ալիք Մեդիա»-ի գրասենյակում, շաբաթ-կիրակի օրերին:
Դասընթացի շրջանի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան գրելու ապատեղեկատվությունների կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող հոդված` աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ, ինչի համար նաև կվարձատրվեն:
Հոդվածները կհրապարակվեն «Ալիք Մեդիա»-ի կայքում, իսկ խմբագրակազմը կընտրի լավագույն երեք աշխատանքների հեղինակներին, որոնք հավելյալ մրցանակ կստանան: