
Վրաստանի կառավարությունը հրապարակել է ապրիլի 17-21-ը մարդատար մեքենաներով երթևեկելու արգելքի հետ կապված կետերը, պատասխանել հաճախ տրվող հարցերի:
Թույլատրվում է մոտոցիկլետով, մոպեդով ու հեծանիվով տեղաշարժը՝ հատուկ թույլտվությամբ:
Արգելքը վերաբերում է նաև տաքսի ծառայություն մատուցող մեքենաներին
Տնտեսական գործունեություն ծավալողները պետք է դիմեն համապատասխան նախարարություն: Եթե տվյալ գործունեությունը չի վերահսկվում որևէ նախարարության կողմից, իսկ ձեր տեղաշարժը, ելնելով գործունեությունից, ծայրահեղ անհրաժեշտ է, պետք է կապ հաստատել կառավարության «թեժ գծի» միջոցով՝ 144 համարով:
Թույլատրված տնեսական գործունեություն ծավալող աշխատակիցների տեղաշարժը պարտավոր է ապահովել գործատուն: Կազմակերպությունն էլ իր հերթին պետք է դիմի տեղի մունիցիպալիտետ (քաղաքապետարան, համայնքապետարան)՝ տրանսպորտի հարցը լուծելու համար:
Բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղաշարժը թույլատրվում է, եթե
- Ունեք բուժօգնության դիմելու անհետաձգելի պատճառներ, օրինակ՝ ծննդաբերություն, կոտրվածք և այլն: Այս դեպքում թույլատրվում է ուղեկցող անձի տեղաշարժը ևս:
- Եթե պլանային բուժօգնության անհրաժեշտություն կա, օրինակ՝ դիալիզ, քաղցկեղային հիվանդություններ և այլն: Այս դեպքում պետք է բժշկական տեղեկանք ունենալ, այդ նպատակով հարկավոր է բուժող բժշկի հետ կապվել:
Արգելվում է գերեզմանատների տարածք մուտք գործելը: Բացառություն են հուղարկավորության դեպքերը: Սա վերաբերում է նաև շրջաններին:
Պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է բոլոր հանրային փակ տարածքներում՝ դեղատներ, խանութներ և այլն:
Եթե ծառայողական մեքենան ունի երթևեկի թույլտվություն, արգելվում է տվյալ ծառայողի ընտանիքի անդամների փոխադրումը մեքենայով: Բացառություն է համածառայակցի տեղափոխումը՝ ոչ ավել քան 2 անձ՝ հետևի նստատեղին: