
Թբիլիսիում կայանման կանոնների խախտման պատճառով մեքենաների հատուկ տուգանային հրապարակ տեղափոխման և 24 ժամվա ընթացքում պահպանման վճարը կրկնապատկվել է։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ տրանսպորտային միջոցների տարհանման վճարը կազմում է 150 լարի, իսկ ավտոկայանատեղիում լրացուցիչ կայանման գինը՝ 20 լարի։
Նշենք, որ մինչ այժմ տարհանման և հատուկ տարածք տեղափոխման գինը 60 լարի էր, այնտեղ լրացուցիչ կայանման գինը՝ 10 լարի։