Վրաստանի խորհրդարանը նախատեսում է նախաձեռնել տրանսպորտային միջոցների տեխզննման տուգանքների բարձրացման օրինագիծ։ Փոխանցում է
Netgazeti-ին՝ հղվելով «Անվտանգության տեխնիկական տեսչություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլիին։
Նշենք, որ Շիոլաշվիլին զբաղվում է օրինագծի աշխատանքային տարբերակի մշակմամբ։
Շիոլաշվիլիի խոսքով, եթե ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում տրանսպորտային միջոցը տեխզննում չանցնի, նախնական տուգանքը դեռ կկազմի 50 լարի (մոտ 16 դոլար), սակայն հաջորդ տուգանքների չափերը կավելանան։
Մասնավորապես, եթե 50 լարի (մոտ 16 դոլար) տուգանք չվճարելու դեպքում՝ առաջիկա 30 օրվա ընթացքում սեփականատերը մեքենան չներկայացնի տեխզննման, ապա հաջորդ տուգանքը կհասցվի 150 լարիի (մոտ 50 դոլար), կրկնության դեպքում տուգանքը կկազմի 300 լարի (մոտ 100 դոլար), ապա 900 լարի (մոտ 300 դոլար)։
Ըստ Շիոլաշվիլիի՝ այս փուլում քննարկվում է այն մեխանիզմը, թե ինչ պետք է լինի 900 լարի (մոտ 300 դոլար) տուգանքից հետո։
Շիոլաշվիլին նշել է, որ փոփոխության պատճառը տեխզննման տրանսպորտային միջոցների սեփականատերերի ցածր մասնակցությունն է։
Շիոլաշվիլիի խոսքով, օրինագիծը նախատեսվում է նախաձեռնել գարնանային նստաշրջանում, իսկ դրա քննարկումը կսկսվի աշնանային նստաշրջանում։