
Քուռ գետ մեքենա է ընկել: Դեպքը տեղի է ունեցել գետի ձախ ափին, Վախուշտիի կամրջի հարակից տարածքում:
Interpressnews-ին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացրել են, որ թեթև մարդատար մեքենայի ղեկին եղել է 21 տարեկան երիտասարդ: Փրկարարները նրան անվնաս դուրս են բերել գետից: Վարորդը վնասված չի եղել:
Տեղում է եղել շտապ օգնության բրիգադը և երկու փրկարարական ջոկատ: