Մեքենա չունեցող ցուցարարը տուգանվել է մեքենան սխալ կայանելու համար

Քաղբանտարկյալ Իրակլի Քերաշվիլիի քրոջը` Քեթի Քերաշվիլիին, ոստիկանությունը տուգանել է 5000 լարիի չափով։

Եվրոպամետ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցը մեղադրվում է մեքենան սխալ կայանելու համար, սակայն Քեթի Քերաշվիլին ֆեյսբուքում գրել է, որ ինքն ընդհանրապես մեքենա չունի։

«Մարտի 8-ին 5000 լարի տուգանվեցի մեքենաս ապօրինի կայանելու համար։

Հետգրություն` ես մեքենա չունեմ»,- գրել է Քերաշվիլին։