Թբիլիսիի ավտոբուսի և մետրոյի վճարման միասնական համակարգին շուտով կմիանան նաև միկրոավտոբուսները։ Արդյունքում մայրաքաղաքում մեկ տոմսով հնարավոր կլինի երթևեկել երեք հասարակական տրանսպորտով: Այս մասին քաղաքային խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Մենք կունենանք միասնական վճարման համակարգ` մեկ տոմսով հնարավոր կլինի երթևեկել ինչպես ավտոբուսով և միկրոավտոբուսով, այնպես էլ մետրոյով, այդ միասնական համակարգը շատ կարևոր է, մոտ ապագայում արդեն կունենանք ամբողջական պատկերը», — ասել է Թբիլիսիի քաղաքապետը:
Ըստ Կալաձեի` յուրաքանչյուր թաղամասում, որտեղ առկա են հատուկ գծեր և համապատասխան ենթակառուցվածքներ ավտոբուսների կաշխատեն:
Նշենք, որ այս պահին միասնական համակարգի արդյունքում Թբիլիսիում ավտոբուսում գնված տոմսով 1,5 ժամվա ընթացքում մետրոն անվճար է և հակառակը։ Հանրային ողջ տրանսպորտը միասնական համակարգին միացնելու և այդպիսով այն մատչելի դարձնելու համար ծրագրից մինչ օրս դուրս էին միայն միկրոավտոբուսները։