
2019-ի ապրիլի 1-ից քրեական պատասխանատվության կենթարկվեն Վրաստանում թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարողները: Այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:
Նրա խոսքով, քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացել, ըստ որի մեքենայի ղեկին թմրանյութ օգտագործած վարորդը կտուգանվի կամ կազատազրկվի մեկ տարի ժամկետով:
Բեսելիայի խոսքով, մինչև հոդվածն ուժի մեջ մտնելու պահը՝ 2019-ի ապրիլը, ՆԳՆ-ն համապատասխան միջոցառումներ կիրականացնի: