
Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում վերջին 1 շաբաթվա ընթացքում երկու երեխա է մահացել կորոնավիրուսից։
Երեկ երեկոյան մահացած չորս ամսական երեխային մեկ այլ հիվանդանոցից են տեղափոխել Ցիցիշվիլիի կլինիկա։
«Չեմ կարող ասել, թե որ կլինիկայից են տեղափոխել, բայց երեխան շատ ծանր վիճակում է եղել։ Նա ունեցել է սրտի արատ, համակցված կորոնավիրուսով» — նշել է Ցիցիշվիլիի մանկական կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն։
Մեկ այլ երեխա, ով կլինիկայում մահացել է դեկտեմբերի 31-ին, Չխաիձեի խոսքով, մեկ ամիս բուժվում էր հիվանդանոցում․
«Նրա վիճակը ևս ծանր էր։ Ունեցել է սուր շնչառական խնդիրներ»:
Վրաստանում համավարակի սկզբից ի վեր Covid-ը խլել է ավելի քան 14,000 մարդու կյանք։
Տաթև Խոցանյան