Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրած արտակարգ դրության պայմանների խախտումների մասին տվյալները: Ընդհանուր առմամբ, մեկ օրում արձանագրվել է 101 խախտում:
Պարետային ժամի ընթացքում՝ մայիսի 11-ի երեկոյան ժամը 21:00-ից մինչև մայիսի 12-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում տուգանվել է 92 քաղաքացի:
Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայով տեղաշարժման կարգը խախտելու համար տուգանել են 8 քաղաքացու, ինքնամեկուսացման կարգը խախտելու համար՝ 1 քաղաքացու:
Հիշեցնենք, արտակարգ դրության և պարետային ժամի պայմանները խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իրավաբանականը՝ 15 000 լարիով: Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: