Այսօր ուկրաինական դոմեյն ունեցող յութուբյան էջի միջոցով հայհոյախառն ձայնգարություն է հրապարակվել, որտեղ, ամենայն հավանականությամբ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսում է իր մորեղբոր՝ Թեմուր Ալասանիայի հետ: Խոսակցության թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․
Մ.Ս. – Գվարմիան («Ռուսթավի 2»-ի ղեկավար, խմբ.) հո չի՞ երևացել, չի՞ խոսել քեզ հետ, հանգստացե՞լ է
Թ.Ա. – Շատ ճիշտ ուղու վրա է: Շատ լավ է: Լսում է դրանց, սակայն ոչինչ չի անում: Այդ պատճառով մեր միակ նշաձողը հասարակության ռադիկալացումն է
Մ.Ս. – Ռադիկալացումը կհանգեցնի քաոսի
Թ.Ա. – Գիտե՞ս ոնց: Նրա համար, որպեսզի ոտքի կանգնենք: Հետո կտեսնես
Մ.Ս.- Կվեսիտաձեն («Ռուսթավի 2»-ի լրագրող, հաղորդավար, խմբ.) այն է, ինչ պետք է լինի, քարոզչություն: Սակայն քարոզչության այլ հարթակ է անհրաժեշտ Թբիլիսիի middle class-ի համար, պետք է նաև սովորենք համացանցի տիրույթն օգտագործել
Թ.Ա. – Այդպես է
Մ.Ս. – Մեզ հարկավոր է երկու սեգմենտ հզորացնել՝ հեղափոխական երիտասարդներին ու միջին խավին: Վերջիվերջո հենց նրանք են հեղափոխություն անում: Այդտեղ լուրջ հետընթաց ունենք, որովհետև կարծում են միայն շուկաներն են ու Գլդանիի մետրոն: Սակայն որոշիչ դեր են խաղում self made բիզնեսները Թբիլիսիի կենտրոնում:
Թ.Ա. – Մեր համակիրները դրանք են, հենց սկզբից եմ ասել: Շատ լավ գիտեմ, որ կստացվի:
Մ.Ս. – Հետո, որ էդ ․․․․․․ կարծում են, որ ինչ որ լուրջ բանի կհասնես
Թ.Ա. – Հիվանդ ազգ է: Քանի դեռ սրանց չես ……, ոչինչ չեն հասկանում
Մ.Ս. – Միշտ այդպես է եղել, հիմա ինչի՞ պիտի փոխվի
Թ.Ա. – Դրանց մերը, ընդհանրապես վրացիների մերը: Ովքեր են դրանք: Ով է այդ հիվանդ ազգը: Հոգնել եմ, գիտե՞ս: Նստած զանգերի եմ սպասում: Միշտ վաղվան են թողնում, բայց ամեն ինչ հիմա տեղի կունենա:
Մ.Ս. –Այս ընտրություններն այնպիսի շրջանում են, որ ամենաթույլ թեկնածուներին են առաջ քաշել
Թ.Ա. – Ոչ թե նրա համար, որ գործերը վատ են: Միշտ ինչ որ բան եմ փորձում: Մեկ միլիոն կտամ նրան, ով ինքնաձիգով կսպանի Բիձինային:
Մ.Ս. – Հիմա ավելի լավ է լրագրողներին հետևի ու Գվարամիային:
Թե որքանով է ձայնագրությունը հավաստի, առայժմ հայտնի չէ։ Սակայն Սաակաշվիլին դեռևս չի անդրադարձել դրան։