Վրաստանում է COVID-19-ի դեմ չինական արտադրության «Sinopharm» պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափը:
Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը, որը պատրաստված է ավանդական մեթոդով, ամենատարածվածներից մեկն է աշխարհում:
Վրաստանում «Sinopharm»-ով պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Լրիվ պատվաստման համար անհրաժեշտ է 2 դոզա՝ 21-28 օրվա ընդմիջումով:
Պատվաստումների համար այցելությունը կարող է ամրագրվել էլեկտրոնային ՝ https://booking.moh.gov.ge/ հարթակում, իսկ զանգվածային պատվաստումների կենտրոններում պատվաստումը հնարավոր է առանց նախնական գրանցման: Ինչպես նաև գրանցման համար քաղաքացիները կարող են զանգահարել 14 43 և 15 22 հեռախոսահամարներով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հանրային առողջապահական գործակալությունները և բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել COVID-19-ի դեմ՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է: