
Ըստ Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի՝ երկրում հանցագործությունները «մեկ կավելանան, մեկ կպակասեն»: Այսպես է պատասխանել նախարարը լրագրողի՝ երկրում տիրող հանցավոր իրավիճակի վերաբերյալ հարցին:
«(Հանցավորությունը) որոշ ուղղություններով հնարավոր է աճել է, որոշներն էլ նվազել են, սա սովորական բան է: Սա միշտ այսպես կլինի. Վիճակագրություն… հանցավորություն.. մեկ կավելանա, մեկ կպակասի: Զարմանալու ի՞նչ կա», — պատասխանել է Վախթանգ Գոմեաուրին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում կատարվել է 32 114 հանցագործություն, որից բացահայտվել է 6,852 դեպքը, ինչը ընդհանուր թվի 29,64% է: