«Մեկ երկնքի տակ». բազմազգ փառատոն Խոժոռնիում

Նպատակը մեկն էր՝ «Մեկ երկնքի տակ» հավաքել Վրաստանի տարբեր անկյուններում բնակվող էթնիկ խմբերին և ցույց տալ նրանց միասնությունը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում` անդրադառնալով Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղում կազմակերպած «Մեկ երկնքի տակ» բազմազագ փառատոնին, ասում է Խոժոռնիի հանրակրթական դպրոցի վրաց լեզվի խորհրդատու-ուսուցչուհի Լալի Մարգիանին:

Ըստ Մարգիանիի՝ փառատոնի անցկացման նախաձեռնությունը վաղուց է եղել, սակայն, համավարակի պատճառով չի իրագործվել: Այս տարի, ուսումնական տարվա մեկնարկին նոր մտքեր են ավելացրել նախագծին և որոշել՝ պետք է իրագործեն:

Մարգիանիի խոսքով, փառատոնի միջոցով ցանկանում է ապացուցել, որ հնարավոր է մեկ երկնքի տակ ապրել առանց կոնֆլիկտի, համակեցությամբ ու միասնությամբ:

«Փառատոնին ներկայացված էին Վրաստանի տարբեր անկյունների մշակույթները, որոնք ներկայացնում էին այդ անկյուններից Վրաստանի տարբեր գյուղերում որպես խորհդատու-ուսուցիչ աշխատանքի անցած իմ կոլեգաներն ու իրենց աշակերտները: Այստեղ կարող եք տեսնել հայ, վրացի և ադրբեջանցի ուսուցիչների և աշակերների, որոնք ներկայացնում են այդ մշակույթը: Նրանք մեկ երնկքի տակ են՝ համերաշխ և միասնական», — ասում է Մարգիանին:

Փառատոնին մասկանցել են Մառնեուլիի մունիցպալիտետի Աղքյորփիի, Չանախաչիի, Գյուլիբաղի, Մարադիսի, Արափլոյի, Կիզիլաջալոյի դպրոցները, ինչպես նաև Սագարեջոյի մունիցիապլիտետի Ուդաբնո գյուղի մանկական ֆոլկլորային անսամբլը:

Տեղի և մասնակից գյուղի դպրոցները ներկայացրել են ավանդական ուտելիքներ, գեղարվեստական ​​համարներ, ձեռագործ աշխատանքներ, ցուցահանդես-վաճառք: