Նախօրեին մեկնարկած «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքն ընթացքի մեջ է:
«Մեր Մայր Հայաստանն այսօր աջակցության կարիք ունի, միանանք «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» և ընդհանրապես, Կորոնավիրուսի դեմ ուղղված ցանկացած բարի նախաձեռնության», ֆեյսբուքյան էջում հորդորել էր նախաձեռնողներից մեկը՝ լրագրող Գայանե Բոստանջյանը: Երեկվանից սկսած վիրահայերը սկսել են փոխանցումներ կատարել GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան):
Այսօր արդեն միանալու առաջարկներ են եղել մի քանի երկրներից ևս: Այսպես հունիսի 8-ին դրամահավաքի կազմակերպիչների հետ կապ են հաստատել Բելգիայի, Լյուքսեմբուրգի, ՌԴ-ի հայեր ու հայտնել, որ իրենք էլ են ցանկանում փոխանցում անել:
Հաշվեհամարին արդեն որոշակի գումար հավաքվել է: Կազմակերպիչները 3 օրը մեկ անգամ հաշվետվություն կներկայացնեն փոխանցումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ դրամահավաքի նպատակը Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ին աջակցելն է: Հունիսի 8-ին Հայաստան է հասել թթվածնի 27 խտացուցիչ սարք եւ 3000 դիմակ: