«Մեկ ցուցարարին հասնում է 1 լրագրող, 2 օպերատոր և 10 ոստիկան և սա մի քիչ անհարմար է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող կուսակցության պատգամավորներից Մամուկա Մդինարաձեն, ում ակցիայի մասնակիցները վանկարկումներով են ճանապարհել խորհրդարան:
Մդինարաձեի խոսքով, այսօր խորհրդարանում կարևոր հարցերից մեկը Արչիլ Թալակվաձեի զեկույցն է, իսկ գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի քվեարկությունը այսօր կլինի, թե վաղը՝ դեռ անհայտ է:
Հիշեցնենք, այսօր Վրաստանի ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացրել խորհրդարանի մոտ: Ցուցարարները «ամոթի միջանցք» են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար և փորձում են անհարմարություններ ստեղծել: Այսօրվա բողոքի առիթը Իրակլի Շոթաձեի գլխավոր դատախազի պաշտոնում ընտրությունն է: